Ալուեթյան կղզիների մոտ նոյեմբերի 12-ին, ժամը 17:57-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 13-ին ժամը 7:57-ին) 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱՄՆ երկրաբանական ծառայություն տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամատիգնաք կղզուց 31 կմ դեպի հյուսիս-արեւելք, հիպոկենտրոնը գտնվել է 4 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել, հաղորդում է «ՌԻԶ նովոստին»:





























