Ամերիկյան American Airlines ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Օռլանդո քաղաքի օդանավակայանում՝ ճաքած դիմապակու պատճառով, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

150  ուղեւորներով Boeing 757-ը կատարում էր Մայամի-Բոսթոն չվերթը: Երբ օդանավն արդեն կրեյսերային բարձրությունում էր, անձնակազմը դիմապակու վրա ճաք է նկատել: Որոշում է կայացվել վայրէջքի տանել օդանավը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: