Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից Նոնգկհայ քաղաք ընթացող ուղեւորատար արագընթաց գնացքը դուրս է թռել ռելսերից, կան տուժածներ, զոհեր չկան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին հայտնում է Թաիլանդի 3-րդ ազգային հեռուստաալիքը:
«Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում: Հինգ վագոններից 3-ը դուրս են թռել ռելսերից: Գնացքի արագությունը մեծ չի եղել, քանի որ ընթանալիս է եղել անցումային կետով: Դրա շնորհիվ գնացքի ուեւորների մեծ մասն ու մեքենավարը թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի քանի մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածների հստակ թիվը հայտնի չէ»,-հեռուստաալիքն տված հարցազրույցում նշել է դեպքի վայր ժամանած ոստիկանության լեյտենանտ Բոդին Փհենյասոն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշվում է, որ սա Թաիլանդի ամենաարագ գնացքն է, որի արագությունը հասնում է մինչեւ 100 կմ/ժամի:





























