Նարնջի հյութի գինը կարող է զգալի բարձրանակ բերքահավաքի ցածր ցուցանիշի պատճառով, գրում է The Wall Street Journal-ը:

Ֆլորիդայի ցիտրուսային դաշտերում մանրէաբանական հիվանդություն է տարածված, որն ախտահարում է նարնջի ծառերը: Դրա արդյունքում մրգերը նախքան հասունանալը թափվում են: Տարածաշրջանում վերջին 25 տարվա ամենացածր բերքն է սպասվում, հայտնում է  Gazeta.ru-ն:

Կանխատեսվող ցածր բերքը շուկայում գների փոփոխության է հանգեցրել: Նարնջի հյութի հումքի գինն աճել է ավելի քան 7%-ով՝ նախորդ շաբաթվա համեմատ:

Որոշ թրեյդերների կարծիքով, 2000-ականների կեսերից սկսված նարնջի հյութի ցածր պահանջարկը կարող է դրա գնաճի համար զսպող գործոն հանդիսանալ: