Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ուզբեկստանի փոխվարչապետ, կանանց կոմիտեի նախագահ Էլմիրա Բաստիխանովայի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է մտածել կանանց եվրասիական ֆորում ստեղծելու մասին: Դաշնության խորհրդի պատվիրակությունը, Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, եռօրյա այցով գտնվում է Տաշքենդում:
«Կարելի է մտածել կանանց եվրասիական ֆորում ստեղծելու մասին», — առաջարկել է Մատվիենկոն՝ նշելով, որ դա օգտակար կլիներ բոլոր անդամ երկրների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուզբեկստանի կանանց կոմիտեի նախագահ Էլմիրա Բաստիխանովան պատմել է, որ կոմիտեն ստեղծվել է 1991թ.՝ կանանց սոցիալ-տնտեսական պաշտպանության համար: Ըստ նրա՝ կոմիտեի աշխատանքը տարվում է մի քանի ուղղություններով:





























