Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 86 տան մոտ, նոյեմբերի 12-ին, ժամը 15.40-ին, «ՎԱԶ-2110»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2110»-ի վարորդը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: