«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վայր է դրել իր մանդատը: Այս մասին այսօր կայացած խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Խաչիկ Հարությունյանը վայր է դրել մանդատն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Հարությունյանը պատգամավոր է ընտրվել ՕԵԿ կուսակցությունից՝ համամասնական ընտրակարգով: Հարությունյանը ՕԵԿ Քաղխորհրդի անդամ է: