Հայ գործարարը, որը որդու վրեժը լուծելու համար պատվիրել է 6 մարդու սպանություն, «Եվրոկոմպլեքս» շինարարության կոնցեռնի գլխավոր տնօրենն է եղել:

64-ամյա Ստեփան Անանիկյանին ձերբակալել են Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները, հաղորդում է Life News-ը: 

Անանիկյանը որոշել էր հաշվեհարդար տեսնել իր հարազատներ Սեյրան Խոշբեկյանի, Վարազդատ Մարտիրոսյանի, Մանվել Հակոբյանի նկատմամբ, որոնք, նրա կարծիքով, առնչություն են ունեցել իր որդու՝ Քրիստ Անանիկյանի սպանությանը: Քննիչներն ապացուցել են նրա կողմից պատվիրված 6 սպանություններից միայն երեքը:

Պարզվել է, որ 2008 թվականին Քրիստ Անանիկյանի վրա են հարձակվել անհայտ անձինք, որոնք դաժանաբար ծեծել են նրան, ապա մեքենայով անցել վրայով:

Տղամարդը քիլերին յուրաքանչյուր խլխի համար 300 հազար դոլար է խոստացել, սակայն ենթադրյալ միջնորդներից մեկը դիմել է ոստիկանություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները Անանիկյանի համար սպանություն են բեմականացրել, ապա ձերբակալել պատվիրատուին: