ԱՄՆ-ում մեկ օրվա մեջ երկու բանտարկյալների են մահապատժի ենթարկել՝ Ֆլորիդայում եւ Թեքսասում:

Ֆլորիդայի բանտում նոյեմբերի 12-ի երեկոյան մահապատժի է ենթարկվել 40-ամյա Դարիուս Քիմբրոն: Հանցագործի զոհի  հարազատները հետեւել են մահապատժին: Զոհին հանցագործը բռնաբարել եւ սպանել էր: Զոհի մայրը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հանցագործը նման խաղաղ եւ հանգիստ մահվան արժանի չէր:

Քիմբրոն մահապատժի դատապարտվել էր 1994թ.՝ դրանից երեք տարի առաջ գործած հանցանքի համար:

1991թ. 18-ամյա Քիմբրոն ներխուժել էր 28-ամյա կնոջ բնակարան եւ հարձակվել նրա վրա: Կինը հաջորդ օրը ստացած վնասվածքներից վախճանվել էր հիվանդանոցում: Կալանավորը կալանավորվել էր միայն 1992թ.՝ երկրորդ բռնաբարությունից հետո, հայտնում է lenta.ru-ն:

Երկրորդ մահապատիժն իրագործվել է Հանթսվիլում (Թեքսաս):

Այնտեղ մահապատժի էին ենթարկել 49-ամյա Ջեյմի Մաքքոսքիին (Jamie McCoskey), որը Հյուսթոնում 1991թ. առեւանգել էր երիտասարդ զույգի: Տղամարդուն սպանել էր, իսկ կնոջը՝ բռնաբարել:

ԱՄՆ-ում ընթացիկ տարում արդեն  34 մահապատիժ է իրագործվել: