Մոսկվայում ոստիկանները տղամարդու են ձերբակալել, որը, ենթադրաբար, առեւանգման համար զոհեր էր փնտրում՝ աշխատելով ադրբեջանցի «Գուլու» մականունով հայտնի «օրենքով գողի» մոտ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանները խմբավորում էին բացահայտել, որը զբաղվում է փրկագին ստանալու նպատակով մարդկանց առեւանգմամբ, եւ ձերբակալել էր դրա պարագլուխներից մեկին:
«Հետագայում ոստիկանները տվյալ խմբավորման եւս մեկ ակտիվ անդամի են բացահայտել՝ Ադրբեջանի 26-ամյա բնակիչ Ահմեդով Ռասիմին:
Նա կապ ունի Ադրբեջանում պատիժը կրող «օրենքով գող» Սալիֆով Նադիր Նարիմանի հետ, որը հայտնի է «Գուլու» մականունով»,- նշել է գերատեսչությունը:
Օպերատիվ տվյալներով՝ «հեղինակությունը», լինելով ազատազրկված, Ռուսաստանում վերահսկում է ազգային խմբավորումների գործունեությունը, որոնք զբաղվում են իրենց գործարար հայրենակիցների առեւանգմամբ:
«Ոստիկանները պարզել են, որ Ահմեդովը զոհեր է փնտրել, ինչպես նաեւ «Գուլուի» հանձնարարականները փոխանցել հանցախմբերի պարագլուխներին եւ նրա անունից վերահսկողություն իրականացրել», - հստակեցրել է ՆԳՆ-ն:
Ահմեդովին ձերբակալել են Մոսկվայի իր տանը:





























