Ամփոփվել են «Ազգային ապրանքանիշ №1» մրցույթի արդյունքները: Հայաստանյան սպառողների շրջանում ամենատարածված թթվասերը «Աշտարակ-Կաթ»-ինն է։ Սպառողների աջակցության կենտրոնի կազմակերպած քվեարկության արդյունքում մասնակիցների 19,2 տոկոսը նախապատվությունը տվել է ընկերության արտադրած «Թթվասերին»։
Քվեարկությունը, որն ուղղված է սպառողների միջոցով որոշելու սնունդի հայրենական արտադրության ամենաժողովրդական ապրանքանիշերը, տեւել է հոկտեմբերի 10-31-ը armproduct.am կայքում։
Բացի թթվասերից, սպառողները նշել են նաեւ իրենց սիրելի կոնյակի, հյութի, գինու, չրեղենի, մսամթերքի, հանքային եւ սովորական ջրի, պանրի, պահածոների ապրանքանիշերի անունները։




























