Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորման փաստով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՊՆ քննչական բաժնի  հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: 

NEWS.am-ի  տեղեկություններով՝  այս պահին հիվանդանոցում գտնվող զինծառայող չկա բոլորն անբուլատոր բուօգնություն են ստացել եւ նորից զորամասում անցել են ծառայության: 

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, թե օրերս Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորում է սկսվել:

«Այս մասին մեզ տեղեկացրին զինծառայողներից մեկի ծնողները: Նրանք վստահեցնում են, որ մի քանի տասնյակ ժամկետային զինծառայողներ հոսպիտալացվել են: Թե ինչ հիվանդություն է տարածվել զորամասում, հայտնի չէ, քանի որ ծնողներին տեղեկություններ չեն հաղորդում: Ասում են միայն, որ հիվանդները ստամոքսի ուժեղ ցավեր ունեն:

Պնախարարի մամուլի քարտուղարը երեկ չեր հերքել  տեղեկությունը, սակայն հայտնել էր, որ խոսքը ոչ թե մի քանի տասնյակ, այլ երեք-չորս զինծառայողների մասին է: «Սննդի հետ կապված այս միջադեպից պետք չէ իրադարձություն սարքել, ներկայացնել որպես վտանգավոր վարակ: Երեք-չորս հոգի փորացավ են ընկել: Երբ զորամասում գոնե մեկ զինվոր նույնիսկ փորացավ է ընկնում, ամբողջ ստորաբաժանումը տանում են ստուգելու»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը»,- գրել է թերթը: