2014թ. Հայաստանում 4,5%-ով՝ 450 – 460 միլիարդ դրամով (շուրջ 1,08 միլիարդ դոլար) կավելանան պետական գնումները: Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Առանց արտասահմանյան վարկային ծրագրերը հաշվի առնելու,  պետգնումների ծավալը կկազմի շուրջ 270 միլիարդ:

«Այս ցուցանիշներն ավելի բարձր են ընթացիկ տարվա համար նախատեսվածներից. 2013թ. պետգնումների ծավալը, առանց արտասահմանյան վարկային ծրագրերի եւ դրանք ներառյալ, նախատեսված էր համապատասխանաբար 259 եւ 440 միլիարդ: Դժվարանում եմ միանգամից ասել տեղական եւ ներմուծվող ապրանքների ճշգրիտ հարաբերակցությունը, սակայն կարող եմ ասել, որ  ըստ աճի՝ տեղական ապրանքները առաջ են ներմուծվողներից», - նշել է Սարգսյանը: