Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Ռուսաստանից ներողություն է խնդրել Լեհաստանի անկախության օրը՝ նոյեմբերի 11-ին, Վարշավայում տեղ գտած անկարգությունների համար, հայտնում է Radio ZET-ը:
«Նրանց այդ արարքի համար պատասխան պետք է տա Լեհաստանը եւ մենք բոլորս», - ասել է Կոմորովսկին:
Նախագահը նշել է, որ կան շատ կազմակերպություններ, որոնք փորձում են դեսպանատան դեպքերն օգտագործել՝ ապացուցելու համար, թե Լեհաստանը ռուսատյաց երկիր է, հայտնում է gazeta.ru-ն:
Վարշավայի դեպքերին ի պատասխան՝ ռուս ազգայնականները կրակներ էին նետել Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան վրա:





























