Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռեւս չի ստացել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նամակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Էջմիածնի քարտուղարության ղեկավար Վահրամ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ խոսքը Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին այցելելու մասին է:
Այցը կայացել է նոյեմբերի մեկին: Դրանից միանգամից հետո Փաշազադեն լրագրողներին հայտարարել է, որ նամակ կգրի Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ կհաղորդի այցի արդյունքների մասին: Երկու շաբաթ է անցել, սակայն նամակ դեռեւս չի ստացվել :
Հիշեցնենք, որ շարքային Ինջիղուլյանը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում:





























