Մոտ ապագայում միջքաղաքային երթուղայինների ուղեվարձի սակագնի բարձրացումը բացառվում է: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ըստ նրա՝  թեեւ Երեւանի ավտոբուսների եւ երթուղայինների գծատերերը պահանջում են  սակագինը 100 դրամից բարձրացնել միչեւ 200 դրամ, միջքաղաքային երթուղայինների սակագինը չի թանկանալու:

«Տրանսպորտային ընկերությունները պարբերաբար մեզ հաշվետվություններ են ներկայացնում, ըստ որոնց՝ ներկայիս սակագները իրենց ձեռնտու չեն: Սակայն մենք ամեն անգամ հակառակն ենք ապացուցում», – ընդգծել է Բեգլարյանը:

Նշենք, որ Հայաստանում միջքաղաքային երթուղայինների սակագինը միջինը կազմում է 1200 դրամ (մայրաքաղաքից մինչեւ հեռավոր շրջաններ) եւ 500 դրամ (մոտ գտնվողները):