Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Մեքսիկայում շուրջ 3,8 միլիարդ դոլար գումարի ներդրումային նախագծերի քննարկումը, քանի որ Մեխիկոյի իշխանությունները հանրության ճնշման ներքո հանել էին հանրապետության հանգուցյալ առաջնորդ Հեյդար Ալիեւի արձանը: Այդ մասին գրում է  «The New Zealand Herald» -ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նավթով հարուստ Ադրբեջանը 5 միլիոն դոլար էր տրամադրել Մեխիկոյի այգին բարեկարգելու համար, որտեղ հաստատված էր Ալիեւի արձանը: Սակայն քաղաքի որոշ բնակիչներ ընդդիմացել էին՝ վկայակոչելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում Ալիեւի ունեցած վատ համբավը: Քաղաքի պաշտոնյաները արձանը պահեստ էին տարել  հունվարին: 

Ադրբեջանի դեսպանատունը հաստատել էր. դեսպան Իլհար Մուխթարեւն ասել էր, որ տարբեր բնագավառներում ներդրումային նախագծերը սառեցվել էին արձանի պատճառով: Հավանաբար, այդ ծրագրերը որոշ նախագծեր էին ներառում Մեքսիկայի էներգետիկական սեկտորում: