Թբիլիսիից Մոսկվա «Georgian Airways» ավիաընկերության առաջին ուղիղ չվերթն իրականացվելու է այսօր` ապրիլի 1-ին, հաղորդում է GHN-ը:

Թռիչքներն իրականացվելու են նաեւ ապրիլի 2-ին, 3-ին, 10-ին, 12-ին եւ 14-ին:

«Հաշվի առնելով նման թռիչքների մարդասիրական նշանակությունը, ռուսական կողմը բավարարել է տվյալ հայտը: Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական այդ ընկերությանը տրվել է „Տոնական չվերթների“ թույլտվություն»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը վրացական «Georgian Airways» ընկերությանը թույլ է տվել Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ չվերթներ իրականացնել Զատկի տոնի կապակցությամբ: