Զատկի տոնի կապակցությամբ Վրաստանում չորս օր՝ ապրիլի 2-ից 5-ը հանգստյան օրեր են հայտարարված:

Մասնավորապես՝ հանգստյան օրեր են Ավագ ուրբաթը, Ավագ շաբաթը, Քրիստոսի Հարության օրը եւ Մեռելոցը՝ երկուշաբթին:

Ինչպես Կավկազ-պրես"-ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից, ապրիլի 4-ին եւ 5-ին գերեզմաններ այցելելու համար տրամադրվելու է անվճար տրանսպորտ: Նշվելու են նաեւ երթուղիները, որոնցով երթեւեկում են մայրաքաղաքի բնակիչները: