Փրկարար ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 19.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 11-րդ շենքի բնակարաններից մեկում հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող կինը փակել է դուռը, իսկ բնակարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ տեսել, որ ներսում բնակարանի բնակչուհի Մ. Տ. վառել է վառարանը: Շտապօգնության աշխատակիցները Մ. Տ. հոսպիտալացրել են Երեւանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր: