Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 14-17-ը անկացվող խոշոր ցուցահանդեսին մասնակցելու է նաեւ Հայաստանը:

Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը,  Մերձավոր Արեւելքի խոշորագույն ցուցահանդեսներից մեկին Հայաստանը մասնակցելու է առանձին տաղավարով, որտեղ հայ գործարարները կներկայացնեն իրենց արտադրանքը:

Դիարբեքիրում, նոյեմբերի 14-17-ը անցկացվող խոշոր ցուցահանդեսն իր մեջ ներառում է առանձին 3 ցուցահանդեսներ՝  «Մերձավոր Արեւելքի կահույքի եւ դեկորացիաների», «Մերձավոր Արեւելքի սննդի» եւ «Մերձավոր Արեւելքի նորաձեւության»:

Ցուցահանդեսին մասնակցելու են ընկերություններ Թուրքիայից, Իրանից, Իրաքից, Ալիժիրից եւ Հայաստանից: