Վրաստանում պետական հաստատությունների մեջ ամենաբարձր վստահությունն ունի ուղղափառ եկեղեցին: Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտություններով, եկեղեցու նկատմամբ իրենց բարեհաճությունն են հայտնել հարցվածների 90 տոկոսը:

Եկեղեցու նկատմամբ բացասական են տրամադրված հարցվածների 2 տոկոսը, իսկ 8 տոկոսը՝ պատասխան չի տվել:

Վստահության առումով երկրորդ տեղում բանակն է՝ 84 տոկոս, երրորդում՝ ոստիկանությունը՝ 81 տոկոս:

Ըստ հարցման արդյունքների՝ լրատվամիջոցներին վստահում են հարցվածների 61 տոկոսը, նախագահի աշխատակազմին՝ 57 տոկոսը, կառավարությանը՝ 56, ազգային բանկին՝ 53, խորհրդարանին՝ 53, կրթության համակարգին՝ 52, դատախազությանը՝ 49, դատարաններին՝ 46, օմբուդսմենին՝ 43 տոկոսը: