ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում կրակոցներ են հնչել, Փենսիլվանիայի ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդու: Կրակոցների հետեւանքով տուժել է երեք մարդ:
Ավելի վաղ պարզվել էր, որ կրակոցները հնչել էին, երբ աշակերտները դպրոցից դուրս գալիս էին եղել: Աշակերտներից մեկը ձեռքից եւ ոտքից վիրավորվել է, մյուսը` պարանոցից եւ ուսից, երրորդը՝ գլխից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Կոմերսանտը»` վկայակոչելով CNN-ը:
Ըստ WPXI հեռուստաալիքի նախնական տվյալների, որը վկայակոչում է lenta.ru-ն, վիրավոր աշակերտներից մեկի վիճակը ծանր է:





























