Քալիֆորնիայի «Քեմփ Փենդլթոն» ռազմակայանում պայթյունի հետեւանքով ԱՄՆ-ի ՌԾՈՒ չորս ծովային հետեւակ է զոհվել: Նրանք մաքրման աշխատանքներ էին կատարում կայանի զորավարժարանի տարածքում:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:00-ին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով զինվորական աղբյուրները: Զոհվածների ինքնությունը եւ նրանց տարիքը զինվորականները չեն բացահայտում: 

«Քեմփ Փենդլթոնի» ղեկավարությունն ընդգծել է, որ ծովայինները զոհվել են հրաձգության հետեւանքով: Ըստ NBC News-ի տվյալների` զինծառայողները զոհվել են ոչ թե զորավարժություններից հետո, այլ դրանց ընթացքում, հայտնում է rbc-ն: