Ֆիլիպիններում «Հայյան» գերթայֆունի զոհերի թիվը հասել է 2357-ի, ասվում է այդ երկրի ԱԻ վարչութան խորհրդի պաշտոնական լրահոսում: Ըստ այդ տվյալների՝ վիրավորվել է 3853 մարդ: 77 մարդ մինչ օրս համարվում է անհայտ կորած, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Մի շարք ֆիլիպինյան քաղաքներում փրկարարների որոշմամբ փակվել են դպրոցները: Ավելի քան 534 հազար մարդ զրկվել է տանիքից:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդել էին, որ աղետի զոհերի թիվը հասնում է տաս հազարի, սակայն երկի նախագահը այդ գնահատականները ծայրահեղ հուզական է համարել:

Հիշեցնենք, որ աննախադեպ ուժեղ «Հայյան» թայֆունի արդյունքում Ֆիլիպիններում ահռելի ավերածություններ ու մարդկային կորուստներ կան: