Հնդկաստանում ուղեւորատար ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտոպատահարն է գրանցվել նոյեմբերի 14-ին:

Կարնատակա նահանգում ավտոբուսը բախվել է ճանապարհի բաժանարար պատվարին եւ բռնկվել: Յոթ մարդ զոհվել է, 42-ը վիրավորվել:

Տուժածներին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, վեց մարդ գտնվում է ծանր վիճակում, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Associated Press-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, հոկտեմբերի վերջին առնվազն 44 մարդ էր զոհվել հնդկական հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում: Ավտոբուսի վարորդը վազանց կատարելիս բախվել էր ցիստեռնին, ինչի արդյունքում պայթել էր: Ավտոբուսում 51 ուղեւոր  էր եղել: