Ռուսաստանի գերագույն դատարանը որոշում է կայացրել ուժի մեջ է թողել Խոդորկովսկիի դատավճիռը: Այս մասին հաղորդվում է դատարանի պաշտոնական կայքում:

Փաստաբանները դատարան են դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել բոլոր նախկին որոշումները, որոնք պաշտպանության կարծիքով, ապօրինի եւ անհիմն են եւ անմիջապես ազատ արձակել դատապարտյալներին: Այս մասին հիշեցնում է «Lenta.Ru»-ն:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը  2010-ի դեկտեմբերին Խոդորովսկիին ու Լեբեդեւին մեղավոր էր ճանաչել նավթ շորթելու մեջ եւ նրանց դատապարտել էր 14 տարի ազատազրկման: Ավելի ուշ ժամկետը կարճվել էր՝ հասնելով 11 տարվա: