Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Հայաստանը կներկայացնեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը:

Հիշեցնենք, որ արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում:

Վրաստանի ԿԸՀ ներկայացրած պաշտոնական տվյալներով՝ Մարգվելաշվիլին հավաքել է ձայների 62,12 տոկոսը: