Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ չի հրավիրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ պատճառը նախագահի զբաղվածությունն է, կուսակցության գործադիր մարմնի նիստեր հրավիրում եւ վարում է նախագահը: ՀՀԿ-ն ԳՄ նիստ կհրավիրի հաջորդ շաբաթ:





























