Թաիլանդում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է երեք մարդ, եւս հինգը վիրավորվել են: ԹԹվածնի բալոնը պայթել է բժշկական սարքավորումների խանութում:
Պայթյունի արդյունքում փլուզվել է երկհարկանի շինություն, որում գտնվել է խանութը: Վնասվել են երկու ավտոմեքենաներ եւ երկու մոտոցիկլետներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:





























