Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների իրավունքները կընդլայնվեն: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին կառավարությունը հավանություն է տվել նոյեմբերի 14-ին:

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ ՍՊԸ-ի ընդհանուր ժողով կարող է հրավիրել դրա 20%-ից ոչ պակաս բաժնեմաս ունեցող  ցանկացած մասնակից:

Այժմ ժողով հրավիրելու իրավունք ունի միայն ընկերության տնօրենը: Առանց նրա համաձայնության փայատերերը, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող ժողովներ հրավիրել, ինչը ոտնահարում է նրանց իրավունքները:

Նախագիծը ներկայացրել էր անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը: