NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Քարնեգիի եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող ու «Ռազմավարական Եվրոպա» բլոգի խմբագիր Ջուդի Դեմփսիի հոդվածը, որը հրապարակվել է Քարնեգիի եվրոպական կենտրոնի կայքում:
Այս ամսվա վերջին Վիլնյուսում կայանալիք ԵՄ հատուկ գագաթնաժողովը խիստ մրցակություն է գուշակում Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ, որի նախադեպը Սառը պատերազմից հետո չի եղել: Մրցակցության ֆոնի վրա դիտվում է ԵՄ շահերի ու արժեքների հազվագյուտ հանգուցալուծում մեկ կետում:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Օուտինը հնարավոր ամեն բան անում է ԵՄ Արեւելյան համագործակցության երկրներին վախեցնելու համար՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ուկրանիա, Մոլդովա, որպեսզի հետ պահի նրանց Բրյուսելի հետ նոր առեւտրա-տնտեսական ու քաղաքական համաձայնությունների կնքումից: Լծակները հայտնի են՝ Մոլդովայի դեպքում էներգակիրների ավելի բարձր գներից սկսած մինչեւ արգելքը ուկրանական արտադրանքը ներկրել Ռուսաստան:
Ընդդեմ տարածված կարծիքի՝ այս ճնշումն իրականում լավ նորություն է: Այն ցույց է տալիս, թե որքան անհանգստացած է Պուտինը Բրյուսելի հետ Արեւելյան համագործակցության որոշ երկրների փոխազդեցության հետագա խորացումից: Եթե նա համարում է, որ վտանգված են Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, ապա Վիլնյուսի գագաթնաժողովը կարեւոր է նաեւ նրանց համար:Առաջին հայացքից, Արեւելյան գործընկերության հանդիպումը կարծես թե հետ կապված արժեքների պաշտպանության հետ: Ի վերջո, արժեքների հիման վրա է կառուցվել հետպատերազմյան Եվրոպան եւ ԵՄ-ն առհասարակ:
Ինչպես ենթադրվում է, արժեքները պետք է ընկած լինեն ԵՄ արտաքին քաղաքականության հիմքում՝ հատկապես արեւելյան բլոկի հարեւանների հետ հարաբերություններում: Նվիրվածությունը արժեքներին ԵՄ հետեւողական գրավիչ առանձնահատկություններից մեկն է:Արժեքներն ու շահերը բազմիցս բախվում են: Կրկին ու կրկին, եվրոպական կառավարությունները, բախվելով իրական քաղաքականության եւ գլոբալացման հետ, շահերը վեր են դասում արժեքներից: Երկուսի հաշտեցումը դժվար է եւ հազվադեպ է հանդիպում: Սակայն Վիլնյուսում գագաթնաժողովի նախօրեին եվրոպացիները զարմանալիորեն միասնական պաշտպանում են ինչպես իրենց արժեքները, այնպես էլ շահերը: Նրանք կտրականապես դեմ են Ռուսաստանի միջամտությանը:
ԵՄ ազգային կառավարությունները, Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատեցին Արեւելյան գործընկերության երկրներին Ռուսաստանի ահաբեկումները: Իրոք, Ռուսաստանը սկսում է գիտակցել, որ արդեն դժվար է միմյանց դեմ տրամադրել ԵՄ անդամ երկրներին: Շատ բան հնարավոր դարձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհիվ, ով շատ ավելի քննադատակ է Ռուսաստանի հանդեպ, քան իրեն նախորդող Գերհարդ Շրեդերը:Իհարկե, Եվրոպայի շահերից չի բխում ունենաշ Ռուսաստանի ահաբեկումների համար խոցելի հարեւաններ: Նմանապես Եվրոպայի շահերից չի բխում, որպեսի իր արեւելյան հարեւանները, ինչպես Բելառուսն ու Ադրբեջանն են, կառավարվեն ավտորիտար վարչակարգի կողմից: Ժամանակի ընթացքում այդ վարչակարգերը էլ ավելի կոռումպացված ու անկայուն կդառնան:





























