Թուրքական CNNturk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է օրեր առաջ Հայաստան կատարած այցելությանը:
«Երկար ժամանակ մի առասպել է տարածված, որ Հայաստանը այնպես աղքատ է, այնպես աղքատ, որը ժողովուրդը մեկ վայրկյան առաջ ցանկանում է Թուրքիայի հետ սահմանի բացումը: Գուցե այդ առասպելը կհարմարվի 1990-ականների իրավիճակին: 90-ականներին մի քանի անգամ Երեւան այցելել եմ եւ իրոք, հանդիպել եմ ծայրաստիճան աղքատ Հայաստանի: Այժմ վիճակը այլ է: Ես զարմանքով տեսա Երեւանի զարգացումը: Պողոտաները վերանորոգված են եւ մաքուր: Արտասահմանյան հայտնի ապրանքանիշներով խանութների առկայությունը ցույց է տալիս նաեւ ժողովրդի գնողունակությունը: Ռեստորանների, երեկոյան ակումբների, կազինոների առատությունը ինձ զարմացրեց: 1.5 միլիոն բնակչությամբ մայրաքաղաքի գիշերային կյանքը գույնզգույն է: Թող սխալ չհասկացվի, պարզապես ես ուզում եմ ասել, որ աղքատություն չկա: Հայաստանի ընդհանուր վիճակը ճիշտ կլինի նկարագրել, որպես միջին ապրելակերպ: Նրանք պատրաստ չեն ամեն ինչ տալ սահմանի բացման համար եւ ինչպես որ փակ սահմանով ապրել են 17 տարի, այնպես էլ պատրաստ են շարունակել ապրել:
Կոնկրետ տվյալ չկա, թե սահմանի բացումը ինչքան դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Բայց չպետք է մոռանալ, որ դրանից օգտվելու է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Թուրքիան: Հայաստանի համար կբացվեն Միջին Արեւելքի եւ Եվրոպայի շուկաները: Կավելանա արտահանումը, եւ իհարկե ներմուծումը ավելի էժան կլինի: Սահմանների բացումը Թուրքիային եւս ձեռնատու է: ԱՄՆ-ից, Եվրոպայից Թուրքիա եկող զբոսաշրջիկների քանակը կավելանա: Թուրքիան կարող է աշխուժացնել Սեւ ծովի եւ Միջերկրական ծովի նավահանգիստների աշխատանքը, ավելացնել առեւտրաշրջանառությունը: Վան-Կարս տարածաշրջանում առեւտուրը, տուրիզմը կաշխուժանա: Թուրքական ապրանքերը ավելի էժան կմտնեն Հայաստան: Ավելի կարեւոր բան, Թուրքիան իր արտադրանքը ավելի էժան եւ ավելի հեշտությամբ կհասցնի Միջին Ասիայի շուկաները:
Ցեղասպանությունը մի այլ կարգի է արմատավորվել հայ հասարակության կյանքում: Հայ ուսանողներին հարցնում ենք. „Եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, ինչ եք անելու, սկզբից հող եք պահանջելու, թե փոխհատուցում“,-պարզապես զարմացած նայում են եւ չգիտեն ինչ պատասխանել: Այդ խնդիր ակադեմիկոսները եւ մտավորականները լրիվ այլ կերպ էին ընդունում»,-նշել է իր հրապարակման մեջ Մեհմեդ Ալի Բիրանդը:




























