Վաղը կկայանա Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ փուլը, որի շրջանակներում կհանդիպեն նախկին առաջնության չեմպիոն «Փյունիկը» եւ արծաթե մեդալակիր «Միկան»։ Սա, անկասկած, կենտրոնական խաղ է, քանի որ երկու թիմերն էլ ցույց են տվել, որ հիմնական ֆավորիտներ են։ «Միկան» 1-ին փուլում տպավորիչ հաղթանակ տարավ «Բանանցի» նկատմամբ։ Արմեն Ադամյանի սաները մակեդոնացի մասնագետի թիմի դարպասն ուղարկեցին 4 անպատասխան գնդակ։
«Փյունիկն» իր հերթին հաղթեց Գյումրու «Շիրակին»։
Այնպես որ, վաղվա խաղը հոգեբանական նշանակություն կունենա հաղթողի համար։




























