Հունիսի 19-ին Թեքեյան կենտրոնում կայացավ «Արմենական» ռամկավար-ազատական անունը կրող կուսակցության հիմնադիր համագումարը: Դրանից հետո Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունն ու «Արմենական» երիտմիությունը մեղադրեցին նորաստեղծ ուժին իշխանական պրոյեկտ լինելու եւ «Կուսակցությունների մասին» օրենքը խախտելու մեջ: «Եթե մենք ինչ-որ բան խախտել ենք, իրենք լիովին իրավունք ունեն մեզ գործող օրենսդրության շրջանակներում դատի տալու: Չնայած մենք որեւէ օրենք չենք խախտել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արմենական» ՌԱԿ-ի ատենապետ Արմեն Մանվելյանը: Վերջինս նույնիսկ նշեց, թե իրենք հայաստանյան կուսակցություն են ստեղծում, որի նպատակն է համախմբել ռամկավարներին: «Կուսակցությունը գտնվում է պառակտված վիճակում, եւ մենք փորձ ենք անելու վերացնել այդ վիճակը: Աշնանը նախատեսում ենք մեծ համագումար անցկացնել, որին կմասնկցեն արտասահմանյան շրջանակները, կլինի միավորիչ համագումար»,- նշեց Մանվելյանը: ՌԱԿ-ը մեղադրում է նորահայտ ռամկավարներին իշխանական նախագիծ լինելու եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կուսակցության անունն ու ատրիբուտները գողանալու մեջ: «Դա ընդամենը իրենց երեւակայության արդյունքն է: Վարչապետի հետ որեւէ կապ չունի: Համագումարը ողջունել է նախագահը: եթե նախագահի հետ կապեին, ես էլի կհասկանայի»,- արձագանքեց Մանվելյանը:

NEWS.am-ի, թե ինչու է համագումարը դռնփակ անցկացվել, Արմեն Մանվելյանը պատասխանեց, թե օրենքը չի արգելում դռնփակ համագումար անցկացնել: