Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտություն է կրել գերմանական Մայնց քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարի փուլերից մեկում՝ Ֆիշերի կամ շախմատ-960-ի աշխարհի առաջնությունում:

Լեւոն Արոնյանը եզրափակիչում մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող Նակամուրայի հետ եւ 3 պարտիաներում էլ պարտություն կրեց մրցակցից՝ հանգրվանելով 2-րդ հորիզոնականում:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ, 3-րդ տեղի համար մրցամարտում Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը 2:1 հաշվով առավելության հասավ Մոլդովայի ուժեղագույն շախմատիստ Վլրադիմիր Բոլոգանի նկատմամբ:

Վաղը մեկնարկում է արագ շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որին Արոնյանը եւս մասնակցելու է: