Թուրքիայի զինված ուժերը մարտ ամսից սկսել են ակտիվ ռազմական գործողություններ Իրաքի հետ սահմանակից վայրերում եւ Հյուսիսային Իրաքում տեղակայված քուրդ զինյալների դեմ:
Firat գործակալության փոխանցմամբ` մարտի 31-ի բախումների ընթացքում զոհվել է 2 քուրդ զինյալ: Քուրդ զինյալները փորձել են խանգարել թուրքական զինուժին՝ անցնել Իրաքի հետ սահմանը եւ մտնել Քուրդիստանի ինքնավար հանրապետություն: Զոհվածներից մեկը Մուշում ծնված Գյոքհան Բուրհանլըն է, մյուսը` 1987թ.-ին Մարդինում ծնված Ագիթ Գաբարը:
Թուրքական լրատվամիջոցների մի մասը հայտնում է, որ բախումների ընթացքում զոհվել է 5 քուրդ զինյալ:




























