Նվազագույնը 19 մարդ է զոհվել ջրհեղեղի հետեւանքով, որը պայմանավորված է Վիետնամի կենտրոնական շրջաններում հորդառատ անձրեւների հետ. ավելի քան 80 հազար բնակիչ ստպված է եղել լքել սեփական տունը:

Առավել սուր իրավիճակ է Կուանգնգայ նահանգում, որտեղ մոտ 65 հազար բնակիչ թողել է տունն ու ապաստանել ժամանակավոր կացարաններում: Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ մոտ ժամանակներում տեղումների թիվը միայն կավելանա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ծանր դրություն է ստեղծվում Հյուե քաղաքի շրջանում, որի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ժառանգության օբյեկտների ցուցակում են: Որոշ շրջանները մեկ մետրի չափով անցել են ջրի տակ: