Վաղվանից ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար կունենա:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը օգոստոսի 1-ից կանցնի իր պարտականությունների կատարմանը: Կազմակերպության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոր քարտուղարն առաջին աշխատանքային օրը՝ հանդիպումներ է ունենալու իր տեղակալի, դեսպան Կլաուդիո Բիսոնյերոյի, դեսպան Պոուլսեն-Հանսենի, եւ սպառազինությունների կոմիտեի ղեկավար Ջանպաոլո դի Պաոլայի հետ:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի լիազորությունների ժամկետն ավատրվում է այսօր:
Հիշեցնենք, որ Դանիայի նախկին վարչապետ Անդերս ֆոգ Ռասմուսենի թեկնածության դեմ Թուրքիան վետո էր դրել, մինչեւ նոր քարտուղարը ներողություն չխնդրեց թուրքերից դանիական թերթերում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրման համար:



















