«Բայկոնուր» տիեզերակայանից մեկնարկած «Սոյուզ ՖԳ» հրթիռակիրն ուղեծիր է դուրս բերել «Սոյուզ TMA-18» տիեզերանավը, որը Միջազգային տիեզերակայան է հասցնելու հերթական անձակազմը:
«Սոյուզ ՖԳ» հրթիռատարի մեկնարկը տրվել է տիեզերակայանի թիվ 1 մեկնահրապարակից ապրիլի 2-ին, ժամը 8։04-ին:
Տիեզերանավով ՄՏԿ են մեկնել ռուսաստանցի տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովն ու Միխայիլ Կորնիենկոն, որոնք առաջին անգամ են տիեզերք թռչում, նաեւ ամերիկուհի Թրեյսի Քոլդուելլ-Դայսոնը, որի համար սա երկրորդ թռիչքն է:
Երկու օրվա ընթացքում տիեզերանավը կհասնի ՄՏԿ: Կայանի հետ միացումը նախատեսված է ապրիլի 4-ին, ժամը 9։26-ին:




























