Հաքերներին հաջողվել է կոտրել «Վ կոնտակտե» սոցիալական ցանցի կայքը։ Ինչպես տեղեկացնում է «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակման ալիքը, ինտերնետում հայտնվել է ավելի քան 130 000 հասցեատերերի լոգիններով ու գաղտնաբառերով բազա։ Ծրագրային ապահովման պաշտպանիչ համակարգեր ստեղծող «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալների համաձայն, լոգինի ու գաղտնաբառի առևանգումը իրականացվել է Trojan.Win32.VkHost.an վիրուսի օգնությամբ։ Ընդ որում, «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները պնդում են, որ վիրուսն օգնել է գողանալ ոչ միայն «Վ կոնտակտե» ցանցի տվյալները, այլև «Օդնոկլասնիկի»-ինը։
Ինչպես ենթադրել է «Վ կոնտակտե» ցանցի գործադիր տնօրեն Լև Լևիևը, տեղեկությունը հավաքվել է այսպես կոչված ֆիշինգային (fishing) կայքերի օգնությամբ։ Դրանք ստեղծում են խաբեբաները, որպեսզի ստիպեն օգտվողներին մտցնել իրենց անձնական տվյալները։
«Կասպերսկու լաբորատորիան» «Վ կոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի օգտվողներին առաջարկում է www.securelist.ru կայքում հատուկ օնլայն-ֆորմայի օգնությամբ ստուգել, թե չեն հայտնվել արդյո՞ք իրենց գրանցման տվյալները չարագործների ձեռքում։



























