Ապրիլի 3-ին, ժամը 10-ից 24 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն համայնքի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան ջուր» ընկերությունից, մասնավորապես կջրազրկվեն Լեփսիուսի թիվ 5 և 5ա, 6 փողոցները, Ուլնեցու փողոցի թիվ 1, 2, 70, 72, 74, 76 և 3-րդ փակուղու շենքերը, Մ. Ավետիսյան թիվ 2 փողոցի շենքերը, Մ.Ավետիսյան թիվ 3 փողոց 2, Մ.Ավետիսյան թիվ 4 փողոցի շենքերը և առանձնատները, Գոգոլի փողոցի թիվ 3, 5, 5/1, 5/2, 7, 9, 85, 86, 87 և 90-ից բարձր համարները, Ռայնիսի փողոցի թիվ 1-19, 88, 89, 90, 105, Ռուբինյանց փողոցի թիվ 1, 1/1, 2, 2/1,2/2, 2/3, 17-23, 24, 26, 28, Նորաշխարհյան փողոցի թիվ 12, 14, 16 և 60-ից բարձր համարները, Պ. Սևակի փողոցի թիվ 90, 92, 106, Դրոյի փողոցի թիվ 4, 15-23 և առանձնատները, «Աշտարակ Կաթ» գործարանը և հարակից տարածքները:
Տեղադրություն




























