Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց քթերը տաս տոկոսով ավելի երկար են, ինչը կապված է ավելի մեծ մկանային զանգվածի հետ: Մեծ քթերն օգնում են մկաններին ավելի շատ թթվածին հասցնել:
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ 11 տարեկանում տղաների ու աղջիկների քթերի չափը նույնն է: Սակայն հասունացման շրջանը սկսվելուց հետո տղաների քթերն ավելի են երկարում, քան աղջիկներինը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մարդաբանները ընդգծում են, որ ապագայում մարդկանց քթերն ավելի փոքր կդառնան: Դա կապված է մկանային զանհվածի նվազեցման հետ:





























