Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին կարծում է, որ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր կնքելու Ուկրաինայի շանսերը գնալով նվազում են: Նա այդ շանսերը հիսուն տոկոսից էլ ցածր է գնահատել, հաղորդում է «Պոլսկոե ռադիոն»:
Նախարարն ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունը կարեւորագույն որոշումները թողել է վերջին պահին: Նրա կարծիքով՝ Կիեւի համար դժվար է դիմադրել Ռուսաստանի ճնշմանը: «Հայաստանն արդեն ենթարկվել է այդ ճնշմանը: Ուկրաինանա դեռ տատանվում է»,-ասել է նախարարը, հաղորդում է «Պոդռոբնոստին»:
Ինչպես Սիկորսկին է հավելել, նոյեմբերի վերջին նախատեսվող Արեւելյան գործընկերության գագաթաժողովը չի հետաձգվի, քանի որ Վրաստանն ու Մոլդովան պատրաստ են նախաստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:





























