Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ առաջիկայում սպասվում է դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերով անձանց համար վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագրի ստորագրում:

SalamNews-ը հաղորդում է, որ այդ մասին հայտնել են Ադրբեջանում Իսրայելի դեսպանատանը:

«Փաստաթուղթը դեռ պատրաստ չէ: Համաձայնագրի մշակումից հետո այն կստորագրվի», - հայտնել են դեսպանատնից:

Ավելի վաղ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարպազը հայտնել էր, որ այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ վիզային ռեժիմը պարզեցնելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվելու` դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերով անձանց համար:

Դիվանագետը նաեւ հավելել էր, որ ապագայում երկու երկրները կարող են վիզային ռեժիմը բոլոր քաղաքացիների համար պարզեցնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: