ԱՄՆ-ում անհայտ անձը վիճակախաղով տասնվեց միլիոն դոլար է շահել, սակայն եթե մինչեւ հինգշաբթի նա չհայտնվի, ապա դա կլինի Ֆլորիդայում ամենաչպահանջված ջեքփոթերից, հաղորդում է Associated Press-ը:

Արդեն հարյուր ութսուն օր է, ինչ շահման տերը չի հայտնվում: Հաջողակին գտնելու համար վիճակախաղի կայքում հրապարակվել են շահող տոմսի տվյալները:

Նահանգում նմանատիպ դեպք գրանցվել է նաեւ 2003-ին, երբ 53 մլն դոլար շահողն այդպես էլ չէր հայտնվել, հաղորդում է «Gazeta.ru»-ն: