«ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վայքի Շահումյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ   նրան տեղափոխել հիվանդանոց:    

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:

«Օպել Վեկտրա»-ի վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հարվածել ճամփեզրի հողաթմբին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի «Վ.Ավանյան» բժշկական կենտրոն:

Նոյեմբերի 19-ին, ժամը 19.55-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Ֆիդայինների փողոցից գազալցակայան տանող ճանապարհին  բախվել  է «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի:

«ԲՄՎ»-ի վարորդը եւ «Օպել»-ի 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Նոյեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում,  «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի «Ն. Նասիբյան» բժշկական կենտրոն:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: