Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունում չորեքշաբթի օրը հաղորդել է  54-րդ հիվանդի մահվան մասին: Նա մահացել է MERS կորոնավիրուսի արդյունքում:

Զոհը 73-ամյա կին է եղել, որը տառապել է քրոնիկ հիվանդություններից, հաղորդել են գերատեսչությունից:

Բացի այդ, հայտնի է դարձել հիվանդության հերթական դեպքը: Հիվանդը 65-ամյա տղամարդ է, որն արդեն բուժվում է Էր-Ռիյադի հիվանդանոցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի Սաուդյան Արաբիայից վարակի դեպքեր են գրանցվել Քուվեյթում, Հորդանանում, Քաթարում, Օմանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանաիայում, Ֆրանսիայում: