Սթաֆֆորդշիր կոմսությունում՝ Սթոք-օն-Տրենտում, Facebook- ի օգտատեր Դենիել Շաուն իր առաջ խնդիր է դրել անձամբ հանդիպել իր բոլոր 730 ընկերների հետ: Նրա ընկերներն ապրում են ամբողջ աշխարհում եւ նա որոշել է մեկ տարվա ընթացքում հանդիպել նրանց բոլորի հետ, գրում է The Daily Telegraph-ը:

Նա արդեն հանդիպել է իր բազմաթիվ ընկերների հետ՝  129 մարդու: Որպեսզի մինչեւ տարեվերջ կատարի իր խոստումը, նա պետք է օրական հանդիպի առնվազն երկու ընկերների հետ, հաղորդում է «Lenta. ru»-ն: