Հայաստանի պետական եկամուտների մաքսային ծառայությունում կոռուպցիայի ծաղկումը հասել է սպառնալի չափերի: Համառ լուրեր են պտտվում, որ այդ ամենի ետեւում կանգնած է պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որն օգտագործում է պաշտոնական դիրքը՝ սեփական բիզնես-հետաքրքրություններն առաջ մղելու համար:
Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի նման գործունեությունը հակադրվում է նախագահի՝ գերակայություն հռչակած հակակոռուպցիոն քաղաքականության եւ համապատասխան մարմինների կողմից կոռուպցիան արմատախիլ անելու պայքարի հետ:
Ներկայումս NEWS.am գործակալությունը կոմիտեի նախագահի պաշտոնում Գագիկ Խաչատրյանի գործունեության լրագրողական հետաքննություն է իրականացնում: Առաջիկայում հավաքված նյութերը կներկայացվեն լայն հանրության ուշադրությանը:



























